Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է երկրում թուրքական ռազմակայան ստեղծելու լուրը21 հուլիսի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքում օտարերկրյա պետության ռազմակայանի ստեղծման մասին տեղեկությունը ոչ մի հիմք չունի և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ փոխղեկավար, ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը` մեկնաբանելով տեղեկությունները Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայան բացելու մասին, հայտնում է «Թրենդը»: Ինչպես ասել է Թահիրովը, դեռ 1999-ից Հաջի Զեյնալաբդին Տագիև ավանում գտնվող օդանավակայանն օգտագործվել է ադրբեջանցի խաղաղապահներին Կոսովո, Աֆղանստան և Իրաքի գործուղելիս: Տերմինլաներից մեկում նախատեսված են հանգստի սենյակներ անձնակազմի համար, որն իրականացնում է օդաչուների և ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը: Փոխնախարարը նշել է, որ ադրբեջանցի խաղաղապահներն Աֆղանստան են տեղափոխվում Թուրքիայի ՌՕՈւ տրանսպորտային ինքնաթիռներով: «Թռիչքից մեկ ժամ առաջ Թուրքիայի ռազմական կցորդի համար օդանավակայանի տարածքում երկու սենյակ է բացվում: Երբ ինքնաթիռը օդ է բարձրանում, սենյակները փակվում են և փոխանցվում ադրբեջանական կողմին»,-ասել է հրամանատարը: Նա նշել է, որ ըստ արձանագրության, որը հուլիսի 19-ին վավերացրել է Ադրբեջանի նախագահը, շենքը գտնվում է «Ղըզիլ շերգ» ռազմական ավանի տարածքում: Արձանագրությունը հնարավորություն է տալիս վարձակալողին վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել «Ղըզիլ շերգ» ավանում մի շարք շենք շինություններ, ինչպես նաև ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը Թուրքիայի զինված ուժերին տրամադրելու վերաբերյալ: Հայտարարվել էր, որ այդ ռազմական օբյեկտներում Թուրքիան կկարողանա իր զինվորականներին, տեխնիկան ու մարտական ինքնաթիռները տեղակայել: Արձանագրությունն Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ստորագրվել էր 2016-ի հունիսի 3-ին Բաքվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |