Եվրահանձնաժողովը հարաբերությունների նոր ռազմավարություն է առաջարկում Սեւ ծովի երկրների հետ

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը հարաբերությունների նոր ռազմավարություն է առաջարկում Սեւ ծովի երկրների հետ: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի եւ Խորհրդի համար նախատեսված Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր Սեւ ծովի երկրները ԵՄ-ի հետ հարաբերություններում օգտվում են երեք քաղաքակություններից մեկից. անդամակցության նախապատրաստաման քաղաքականություն (Թուրքիա), Եվրոպական հարեւանության քաղաքականություն (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) եւ ռազմավարական գործընկերություն (Ռուսաստան):



Որպես նոր ռազմավարության գլխավոր նպատակներ Եվրահանձնաժողովը տեսնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իշխանության թափանցիկության, անվտանգության հզորացման եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի զարգացում, սառեցված հակամարտությունների կարգավորման, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցության մեջ, գործազրկության խնդրի լուծման եւ տարածքային զարգացման մեջ:



Ընդ որում, Եվրահանձնաժողովը նոր ինստիտուտների կամ բյուրոկրատական կառույցների անհրաժեշտություն չի տեսնում` հնարավոր համարելով նոր ռազմավարության զարգացումը ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի շփումների հիմքի վրա: Եվրահանձնաժողովը նաեւ պատրաստ է համագործակցել տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---