Բրազիլիայի նախագահը կամավոր չի հեռանա պաշտոնից23 օգոստոսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Ես երբեք չեմ հանձնվի, ես հրաժարական տալու անգամ նվազագույն մտադրություն չունեմ, ես նրանց այդպիսի նվեր չեմ մատուցի»,-հայտարարել է Ռուսեֆը բրազիլացի լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նախագահի, իմպիչմենտի գործընթացը զուտ պետական հեղաշրջման փորձ է: «Ես այս խարդախ դատարանի զոհն եմ, որի նպատակն է հասնել, որ պետության նոր ղեկավարն անուղղակի եղանակով ընտրվի»,-հայտարարել է Ռուսեֆը: Նա նշել է, որ ներկայիս պաշտոնակատար Միշել Թեմերը դավաճանել է ոչ միայն անձամբ իրեն, այլ նաև ընտրողներին: «Թեմերն այն բանի համար չէր ընտրվել, ինչ հիմա է անում, նա ընտրվել էր իմ կառավարական ծրագրի հետ միասին»,-ասել է նա: Մայիսին Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդեպ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու օգտին: Այդ առաջարկի օգտին է քվեարկել 55 սենատոր, դեմ` 22: Պաշտոնական իրազեկումից հետո Ռուսեֆը հեռացվել է պաշտոնից առնվազն 6 ամսով, քանի դեռ ընթանում է դատաքննությունը: Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախագահի կողմնակիցների բողոքարկումը, որով պահանջվում էր կասեցնել իմպիչմենտի ընթացակարգը: Ըստ նրանց, Սենատը պետք է առնվազն սպասեր դատարանի որոշմանը` քննարկումներ սկսելուց առաջ:Ռուսեֆին մեղադրում են կոռուպցիայի, հարկային չարաշահումների և բյուջետային միջոցները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու մեջ: 2016-ի մարտի 14-ին նախագահի պաշտոնանկության պահանջով փողոց դուրս եկավ մոտ 3 մլն մարդ: Ռուսեֆը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2011-ի հունվարի 1-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա |