Թուրքիան հետ է կանչել դեսպանին Ավստրիայից23 օգոստոսի 2016 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Անկարան հետ է կանչել դեսպանին Ավստրիայից խորհրդակցությունների նպատակով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ նախարարի, դեսպանը հետ է կանչվել «խորհրդակցելու և Ավստրիայի հարաբերությունները վերանայելու նպատակով այն բանից հետո, երբ Վիեննայում քրդերին սատարող ցույց տեղի ունեցավ, հայտնում է Ինտերֆաքսը: Երկու երկրների հարաբերություններն արդեն մի քանի ամիս է լարված են: Օգոստոսի սկզբին Չավուշօղլուն Ասվտրիան անվանեց «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք» ի պատասխան Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի հայտարարության` ԵՄ-ին անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Թուրքիայի հետ բանակցությունները նա անվանեց դիվանագիտական ֆիկցիա» և հայտարարեց, որ սեպտեմբերի 16-ին կներկայացվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցային գործընթացի այլընտրանքը: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին մերժել է Ավստրիայի պահանջը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խորհրդակցությունները դադարեցնելու մասին, իսկ Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը հայտարարել է, որ այդ բանակցությունների ամբողջական կասեցումը հնարավոր չէ ըստ ԵՄ օրենսդրության: Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ընթերցեք նաև. Ավստրիան պատրաստվում է խոչընդոտել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |