Նոր ստորգետնյա ցնցումներ Իտալիայում. Զոհերի թիվը հասել է 45-ի24 օգոստոսի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է RAI News հեռուստաալիքը: Հետցնցումները զգացվել են բավականին մեծ տարածքում, այդ թվում նաև Հռոմում: Զոհերի թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Իմմակոլատա Պոստիլիոնին: Ըստ գերատեսչության, 28 մարդ զոհվել է Ակկումոլիից Ամատրիչե ընկած տարածքում, ևս 17 դի է հայտնաբերվել Արկուատա դել Տրոնտո քաղաքի շրջանում:հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Որոշ լեռնային բնակավայրերի տեղանքը դժվարացնում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Վնասվել են շենքեր, ճանապարհներ և կամուրջներ: Ըստ պաշտոնական իշխանությունների, փլատակների տակ դեռևս մարդիկ կան: Հիմնականում տուժել են լեռնային տեղանքում գտնվող Ամատրիչե և Ակկումոլի բնակավայրերը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |