Երիտասարդ հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին30 օգոստոսի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է իր մրցակցին` Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին: Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Առաջնությունն անցնում է ֆրանսիական Մայկոն քաղաքում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |