Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կասկածելի ուղևորուհու են ձերբակալել

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կասկածելի ուղևորուհու են ձերբակալել

PanARMENIAN.Net - Գերմանիայի խոշորագույն Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանն օգոստոսի 31-ին տարհանվել էր պայթյունի սպառնալիքի պատճառով` երբ ուղևորուհիներից մեկը անցնելիս է եղել անցակետով, գործել է մետաղաորսիչ սարքը: Նրան հաջողվել է թաքնվել:

Ավելի ուշ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է կասկածելի ուղևորուհուն, որի պատճառով տարհանվել էր օդանավակայանը, հայտնում է «Կոմերսանտը» գերմանական Bild-ի վրա հղումով:

Օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է Մոսկվայի ժամանակով 13:30-ին:

Ավելի վաղ Գերմանիայում 27-ամյա տղամարդու էին ձերբակալել, որը ահաբեկչություն էր պատրաստում Այզենհյուտենշտադտի քաղաքային տոնակատարության ժամանակ: Նրա բնակարանում պայթուցիկ է հայտնաբերվել:

Հուլիսի 25-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ ավելի քան 400 փախստականի կասկածում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Գերմանիայի քրեական ոստիկանությունը խոստովանել է, որ երկրում շարունակում է բարձր մնալ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---