ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը «շատ լավ» հարաբերություններ է խոստացել ՌԴ հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը «շատ լավ» հարաբերություններ է խոստացել ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Հանրապետական Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Միլիարդատերը վստահ է, որ կարող է «լավ հարաբերություններ հաստատել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հուսով եմ, որ մենք շատ, շատ լավ հարաբերություններ կունենանք Պուտինի, Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքի եթերում:

Թրամփն ասել է, որ Պուտինը լավագույն առաջնորդն է Ռուսաստանի համար, իսկ Բարաք Օբաման` ԱՄՆ համար: Թրամփը նաև ասել է, որ նախագահի պաշտոնում ԱՄՆ շահերից ելնելով է գործելու: «Եթե Պուտինն ինձ փայլուն գործիչ անվանի, ես կընդունեմ այդ հաճոյախոսությունը: Սակայն, փաստն այն է, որ դա նրան ոչինչ չի տա…Դա զրոյական ազդեցություն կունենա»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին անդրադառնալով ՌԴ հետ լավ հարաբերությունների մասին Թրամփի հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը չի առաջնորդվում թեկնածուների հայտարարություններով, գլխավորն այն է, թե ինչ կասի ԱՄՆ նոր նախագահը:

ԱՄՆ նոր նախագահի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 8-ին: Թրամփից բացի, այդ պաշտոնին հավակնում է նաև դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը բազմիցս է քննադատել Ռուսաստանի քաղաքականությունն ու անձամբ Վլադիմիր Պուտինին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---