Վանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի

Վանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում` Վանում, պայթյունեի հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին ասվում է այդ գավառի վարչակազմի տարածած հայտարարության մեջ:

Պայթյունը որոտացել է սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում:

«Կայանված ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 48 մարդ է վիրավորվել, որից 46 քաղաքացիական և 2 ոստիկան: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է»,-ասվում է նահանգապետարանի աշխատակազմի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները:

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ:Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

Ընթերցեք նաև. Հզոր պայթյուն Վանում. Բազմաթիվ վիրավորներ կան

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---