Բրիտանացի փորձագետների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

Բրիտանացի փորձագետների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել էր Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:

Ընթերցեք նաև. ՀՀ-ն ՄԱԿ համար դաշտային հոսպիտալ ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման ստորաբաժանում կստեղծի

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---