Թուրքիայում 175 նոր բանտ կկառուցեն16 սեպտեմբերի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարիվա ընթացքում կառուցել 174 բանտ, որպեսզի կարողանան տեղավորել աննախադեպ թվով դատապարտյալներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Panorama.am-ը Washington Post-ին հղումով գրում է, որ չնայած բացահայտորեն չի հայտարարվում, սակայն այս որոշումը, ամենայն հավանականությամբ, կապված է հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո սկսված համազգային զտումների հետ։ Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։ Փաստաբան Գյուլ Օլթայը Hurriyet-ին ասել է, որ 3 հոգու համար նախատեսված մեկ խցում պահվում է 6 մարդ։ «Բանտերը գերծանրաբեռնված են։ Սակայն իրավիճակը լուծելու փոխարեն, պետությունը նախատեսում է ազատազրկել ավելի շատ մարդկանց՝ նոր բանտեր բացելով»,-ասել է փաստաբանը։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |