Լավրով. Թուրքիան հրաժարվում է վերջնագրերից Ասադի ճակատագրի հարցում16 սեպտեմբերի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սկսում է հրաժարվել վերջնագրերից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այժմ մենք կարևորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ: Թուրքիան արդեն հասկանում է, որ իր համար տարածքային սպառնալիքը դառնում է որոշիչ գործոն, որն ազդում է ազգային անվտանգության վրա: Եվ Թուրքիան սկսում է ճկունություն դրսևորել վերջնագրերի հարցում. չի ասում թե, այ թող վաղն Ասադը հեռանա, հետո միայն մենք կսկսենք խոսել Սիրիայի ապագա կառուցվածքի մասին»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: Նախարարը նշել է նաև, որ արևմտյան գործընկերները սկսում են հասկանալ, որ Սիրիայի դեպքում առաջնային է պայքարն ահաբեկչության դեմ: «Արևմտյան գործընկերներն այնուամենայնիվ սկսում են հասկանալ, որ գործը շատ հեռուն է գնացել և պետք է առաջնայինը ընտրել, հավանաբար, ավելի շատ հենվելով իսկական ազգային շահերի վրա: Իսկ դա, անշուշտ, պայքարն է ահաբեկչության, ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վաշինգտոնը դեռ տատանվում է Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունները հրապարակելու հարցում, ասել է Լավրովը: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին: Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։ Ընթերցեք նաև. Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |