Գիտնականներ. Ճարպակալումը, ծխելը և վատ կրթությունն ազդում են հիշողության վրա

Գիտնականներ. Ճարպակալումը, ծխելը և վատ կրթությունն ազդում են հիշողության վրա

PanARMENIAN.Net - Ճարպակալումը, դեպրեսիան, ծխելն ու վատ կրթությունը վատթարացնում են հիշողությունը: Նման եզրակացության են եկել գիտնականները կատարված հետազոտությունից հետո:

Վատ հիշողությունը հետագայում կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառ դառնալ: Ուստի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել պարզելու համար, թե ինչը կարող է հիշողության աստիճանական կորստի պատճառ դառնալ:

Հետազոտության լրացուցիչ առիթ է հանդիսացել այն փաստը, որ այժմ վատ հիշողությունից են բողոքում 18-39 տարեկան մարդիկ, գրում է VistaNews-ը:

Ավելի վաղ անցկացված փորձերը վկայում են, որ մտքերը կարողանում են ավելի լավ մշակել նրանք, ովքեր երիտասարդության տարիներին սրտի հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Դա բնական է, քանի որ արտերիաներն են սնուցում ուղեղը: Նոր ուսումնասիրությունները 18-99 տարեկան 18552 մասնակցի շրջանում նրանց հիշողության, կենսակերպի և առողջական վիճակի մասին պարզել են, որ դեմենցիայի առավել ենթակա են այն մարդիկ, որոնք տառապում են ճարպակալումից, հիվանդ են դիաբետով, ունեն կրթության ցածր մակարդակ և ծխում են:

Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս մանկուց զերծ պահել գլուխը վնասվածքներից, խուսափել վնասակար սովորություններից և մշտապես խորացնել գիտելիքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---