Միջազգային իրավունքում սահմանների անձեռնմխելիության հասկացություն չկա

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքում սահմանների անձեռնմխելիության հասկացություն չկա: Դրանք որոշվում են միջպետական համաձայնագրերով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է միջազգային իրավունքի փորձագետ, դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, մինչ 1933 թվականը Հայաստանի Հանրապետության սահմանները ճանաչվել են Ազգերի Լիգայի կողմից Սեւրի համաձայնագրի կետերով: «Այսօր, Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ դիմելու բոլոր հիմքերն ունի` պահանջով, որ Թուրքիան կատարի Սեւրում ստորագրած պարտավորությունները: ՀՀ-ն դրա համար բոլոր իրավական հիմնավորումներն ունի, քանի որ հանդիսանում է 1918-1920 թթ. Առաջին Հայաստանի Հանարապետության իրավահաջորդը»,- նշել է Պապյանը:



Ինչ վերաբերում է անկախ քրդական պետություն ստեղծելու հնարավորությանը, ապա, Պապյանի կարծիքով, դա կարող է տեղի ունենալ, քանի որ Սեւրի պայմանագրի 62-րդ հոդվածը նախատեսում է Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի եւ Հայաստանի մի մասի տարածքում Քրդստան պետության գոյությունը: «Մենք պետք է պատրաստ լիենենք, որ դա կարող է տեղի ունենալ»,- ընդգծել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---