Սարկոզին չի բացառում ԵՄ կազմում Ֆրանսիայի մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելը

Սարկոզին չի բացառում ԵՄ կազմում Ֆրանսիայի մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չի բացառել, որ կրկին իշխանության գալու պարագայում կարող է երկրի՝ Եվրամիության կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Ավելի վաղ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Չբացառելով հանրաքվեի հնարավորությունը, Սարկոզին նշել է, թե նախընտրում է խոսել ԵՄ-ի վերակազմավորման և հատկապես ֆրանց-գերմանական տարածաշրջանային գերակայության մասին, որի կոնցեպտը մտադիր է ներկայացնել նաև Բերլինում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սարկոզին նախագահ էր ընտրվել 2007 թվականին, պաշտոնում փոխարինելով Ժակ Շիրակին: 2012 թվականին նա, սակայն, պարտվում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---