Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չենդուի ATP մրցաշարում

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չենդուի ATP մրցաշարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է չինական Չենդուում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարում:

Եզրափակչում 20-ամյա թենիսիստը խաղացել է իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ, հայտնում է Lenta.ru-ն:

Հանդիպումը շարունակվել է 2 ժամ 39 րոպե և ավարտվել է 6:7 (4:7), 7:6 (7:3), 6:3 հաշվով: Խաչանովի համար այս տիտղոսն առաջինն է կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցումներում: Հաղթանակի համար ռուսաստանցին 250 միավոր է ստացել, ինչը թույլ է տվել նրան բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում`զբաղեցնելով 55-րդ հորիզոնականը: Այդքան բարձր տեղ Խաչանովը մինչ այժմ չէր զբաղեցրել:

Վերջին ռուսաստանցին, որը հաղթել էր ATP մրցաշարում, Միխայիլ Յուժնին էր, որը նվաճել էր տիտղոսը Վալենսիայում` 2013-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---