Վարչապետն ընդունել է ԱՄՆ և ՌԴ դեսպաններին. Քննարկվել է երկրների հետ ՀՀ գործակցությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ և ՌԴ դեսպաններին. Քննարկվել է երկրների հետ ՀՀ գործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները և նշել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրի և ներդրումների բնագավառներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար և այդ համատեքստում առանձնակի կարևորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը: Կարապետյանի խոսքով՝ երկու երկրի հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկելներուժի լիարժեք իրացման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Միլսն հայտնել, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը:

Հանդիպմանը ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ:

Հոկտեմբերի 5-ին վարչապետն ընդունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարապետյանը կարևորել է երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Վոլինկինը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում Կարապետյանը և Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---