Իրաքի դեսպանը Թուրքիայում կանչվել է ԱԳՆ. Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով

Իրաքի դեսպանը Թուրքիայում կանչվել է ԱԳՆ. Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով

PanARMENIAN.Net - Իրաքի դեսպանը Թուրքիայում կանչվել է ԱԳՆ: Պատճառը Իրաքի խորհրդարանի հայտարարությունն է այդ երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին բանաձև է ընդունել` բողոք հայտնելով Մոսուլի մերձակայքում թուրք զինվորականների ներկայության դեմ:

Խորհրդարանականները պահանջել են Իրաքի կառավարությունից անհրաժեշտ իրավաբանական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել` ներառյալ տնտեսական կապերի վերանայումը երկու երկրների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է այդ բանաձևը: «Իրաքի դեսպան Ալի Էքբեր Իբրահիմ ալ Ալևին կնաչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել մեր մտահոգությունը Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևի վերաբերյալ և Իրաքի որոշ պաշտոնյաների Թուրքիայի հասցեին հնչած մեղադրական հայտարարությունների վերաբերյալ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Իրաքի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին 2015-ին, երբ թուրք զինվորականներն ու զրահատեխնիկան հայտնվեցին Իրաքի Բաշիկա շրջանում ահաբեկիչների դեմ մարտնչող կամավորների ջոկատներին վարժեցնելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն թուրք զինվորականների ներկայությունը համարեցին «թշնամական գործողություն», որը համաձայնեցված չէր Իրաքի իշխանությունների հետ և հայտարարեցին ինքնիշխանության խախտման մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---