Նիգերիան Թուրքիայից պահանջում է ներողություն խնդրել՝ իր քաղաքացիների ձերբակալման համար 6 հոկտեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետապնդումների պատճառով լարվել են Թուրքիայի և Նիգերիայի հարաբերությունները: Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհ համալսարանի երկու նիգերիացի ուսանողներ ձերբակալվել և բանտարկվել են Սիլիվրիի բանտում, թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Եվս 50 նիգերիացի ուսանող ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում: Այնուհետև Նիգերիայի քաղաքացիները արտաքսվել են Թուրքիայից: Դրանից հետո Նիգերիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն և նրանից վերոնշյալ դեպքերի առթիվ բացատրություններ են պահանջվել: Նիգերիայի ներկայացուցիչների պալատը խնդրի քննարկման համար արտահերթ նիստ է գումարել՝ պահանջելով, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի անհիմն ձերբակալությունների և բանտարկությունների համար: Նիգերիայի կառավարությունը սպառնացել է, որ հակառակ դեպքում իրենք էլ կարող են նման վերաբերմունք դրսևորել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ: Նիգերիայի ներկայացուցիչների պալատի սփյուռքի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիտա Օրժին նշել է, որ փակված Ֆաթիհ համալսարանում 102 երկրից եկած ուսանողներ են եղել, սակայն նման վերաբերմունքի են արժանացել միայն նիգերիացի ուսանողները: Օրժիի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների նման պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի վաղ Նիգերիայից պահանջել էր փակել 17 դպրոց, որոնք, թուրքական կողմի պնդմամբ, ծառայում են գյուլենական համայնքին: Սակայն Նիգերայի կառավարությունը մերժել էր այս պահանջը: Նիգերիացի գործիչը կոչ է արել անմիջապես ազատ արձակել Սիլիվրիում բանտարկված ուսանողներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Ավինյանն ու Պեկրեսը քննարկել են Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև գործակցության եռամյա ծրագիրը Ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ |