ԻԿԿ ԱԳՆԽ-ն «պահանջում է ազատել» Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները

PanARMENIAN.Net - Իսլամաբադում ավարտվել են Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ-երկրների արտգործնարարաների խորհրդի (ԱԳՆԽ) 34-րդ նիստի աշխատանքները: Ինչպես հայտնել է Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Սաբիր Ռզաեւը, հանրագումարային հռչակագրի մեջ ընդգրկվել է կետ «Ադրբեջանի օկուպացված տարածնքերից Հայաստանի զինված ուժերի անհապաղ եւ անառարկելի դուրս բերման» մասին: Բացի այդ, ԱԳՆԽ-ն Ադրբեջանի վերաբերյալ երեք բանաձեւ է ընդունել:



Դրանցից մեկում դատապարտվում է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածնքերի օկուպացումը, հաջորդում խոսվում է օկուպացված տարածքներում մշակութային հուշարձանների ոչնչացման մասին, երրորդ փաստաթուղթը վերաբերում է տնտեսությանը»: Կազմակերպության անվանման փոփոխության հարցը կքննարկվի հաջորդ հանդիպումներին: ԻԿԿ ԱԳՆԽ-ի հերթական նիստը կկայանա հաջորդ տարի Ուգանդայում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---