Գեղամ Կադիմյանն ու Գոռ Մալաքյանը բաց կթողնեն Լեհաստան-Հայաստան հանդիպումը

Գեղամ Կադիմյանն ու  Գոռ Մալաքյանը բաց կթողնեն Լեհաստան-Հայաստան հանդիպումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ տեղի ունեցող նախավարժանքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել մասնակցել հանդիպմանը։

Հայաստան-Ռումինիա հանդիպումն ավարտվել է 0:5 հաշվով՝ հօգուտ Ռումինիայի:

Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմի զննության արդյունքում պարզվել է, որ Կադիմյանի վնասվածքը թույլ չի տա ֆուտբոլիստին մասնակցել նաև Լեհաստան-Հայաստան հանդիպմանը։

Հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ինՎարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը:

Խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի նաև Գոռ Մալաքյանը։ Հայաստանի հավաքականին միացել է «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով Երևան է ժամանել հոկտեմբերի 9-ին: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստան կմեկնի 22 ֆուտբոլիստով։

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ», Անատոլի Այվազով «Շիրակ»,Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան, Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս, Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան, Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան, Վահագն Մինասյան «Ալաշկերտ», Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ», Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ), Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս), Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ», Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ», Դավիթ Հակոբյան, «Շիրակ»,Զավեն Բադոյան, «Բանանց»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան), Վարդան Պողոսյան, «Փյունիկ», Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Հայաստան - Ռումինիա խաղի 3-րդ րոպեին Գոռ Մալաքյանը ձեռքով է խաղացել տուգանային հրապարակում, կարմիր քարտ է ստացել, իսկ մրցավարի նշանակած 11 մետրանոցից հանդիպման հաշիվը բացել է Բոգդան Ստանկուն:

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Չեխիայի, Դանիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը, իսկ բաց են թողել 9 գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---