ԶԼՄ-ներ. Եգիպտոսը ռազմակայան կտրամադրի Ռուսաստանին

ԶԼՄ-ներ. Եգիպտոսը ռազմակայան կտրամադրի Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցում է Եգիպտոսի հետ ռազմական օբյեկտների վարձակալության մասին, այդ թվում եգիպտական Սիդի Բարանի քաղաքում գտնվող նախկին խորհրդային ռազմաօդային ռազմակայանի վերաբերյալ: Ռազմակայանի վերագործարկումը կնշանավորի երկու երկրների համագործակցության նոր մակարդակը, ինչպես նաև կնպաստի որոշ աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում:

Բանակցություններում խոսքը գնում է 2019թ. մասին` մինչ այդ, եթե կողմերը պայմանավորվեն, ռազմակայանի վերականգնման աշխատանքները կարող են ավարտված լինել: Այդ մասին «Իզվեստիային» է հայտնել միանգամից 2 աղբյուր` մեկը դիվանագիտական շրջանակներից, մյուս` ռազմական գերատեսչությունից:

Կահիրեն, ըստ աղբյուրների, պատրաստ է ռազմակայանը վաձակալությամբ Մոսկվային հանձնել: Ըստ այս փուլի պայմանավորվածությունների, ՌԴ-ն սարքավորումները կտեղափոխի ծովով: Ավելին` ռազմակայանում մշտական տեղակայում կունենա ՌԴ զորակազմը, սակայն զինծառայողների քանակը սահմանափակ կլինի:

Ըստ ռազմական աղբյուրի, Ռուսաստանին ռազմակայան է հարկավոր հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում քաղաքական անկայունության պայմաններում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս պահի դրությամբ ՌԴ միակ ռազմաօդային բազան նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս գտնվում է Սիրիայում` Հմեյմիմում: Հմեյմիմը անհատույց օգտագործման հանձնվեց ռուսական կողմին 2015-ի օգոստոսի 26-ին, իսկ 2015-ի սեպտեմբերի 30-ին այնտեղ տեղակայվեց ՌԴ ՌՕՈւ ավիացիոն խումբը, որը մասնակցում է ռազմական գործողությանը Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---