Ղազախստանում 3 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ղազախստանում 3 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Ղազախստանում ծայրահեղական խմբի 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչական գործողություն էին նախապատրաստում:

«2016-ի հոկտեմբերի 10-ին Ալմաթի քաղաքում անվտանգության ուժերը ծայրահեղական խմբի 3 անդամի են ձերբակալել, որոնք ահաբեկչական գործողություն էին նախապատրաստում իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ»,-ասվում է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության մեջ, հայտնում է «Կոմերսանտը»:

Գերատեսչությունը նշում է, որ ձերբակալվածներից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր, այդ թվում ահաբեկչական գործողությունների կոչեր պարունակող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---