Դամասկոսում ՌԴ դեսպանատունը կրկին ականակոծվել է

Դամասկոսում ՌԴ դեսպանատունը կրկին ականակոծվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպանատան շենքը Դամասկոսում կրկին հայտնվել է ականակոծման գոտում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հոկտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հոկտեմբերի 12-ին 11:30-ից սկսած գրեթե 2 ժամ ականակոծվել է այն թաղամասը, որտեղ գտնվում է Սիրիայում ՌԴ դեսպանատունը: Կրակը բացվել է ծայրահեղականների կողմից վերահսկվող Ջոբար թաղամասից: Ականներից մեկը պայթել է արտաքին պահակակետի մոտ, ևս մեկը` հյուպատոսական բաժին մուտքից ոչ հեռու: Դեսպանատան հարևանությամբ գտնվող դպրոցը ևս հայտնվել է թիրախում` ականն ընկել է տանիքի վրա, սակայն չի պայթել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ականակոծման հետևանքով հյուպատոսության տարածքը ծածկվել էր բեկորներով: Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Նյութական վնասի չափը ճշտվում է:

Սա առաջին դեպքը չէ, երբ ականակոծվում է ՌԴ դեսպանատունը: Հոկտեմբերի 4-ին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ականանետերից ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ֆայլաք ար Ռահման» խմբավորումների կողմից վերահսկվող թաղամասից: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, ևս երկու ական պայթել է շենքի հարևանությամբ: ԱԳՆ-ում շեշտել են, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է հասցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---