Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տրանսֆերի արժեքը հայտնի է

Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տրանսֆերի արժեքը հայտնի է

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ինառաջ դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ:

ՌՍԼ-ը գնել է 29-ամյա հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն պաշտոնական հայտարարության մեջ նշված չէր, թե այն որքան է արժեցել: Transfermarkt-ին հղումով Sport.times.am-ը հայտնում է՝ հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար ամերիկյան ակումբը վճարել է 3 միլիոն եվրո:

Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---