ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը14 հոկտեմբերի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն տեղեկացրել է, որ հունվարին ակնկալում է որոշում աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման վերաբերյալ։ 2016-ի փետրվարին Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Նրա նախընտրական քարոզարշավի կետերից մեկը հենց աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակն ավելացնելու գաղափարն էր։ Սկզբում ֆուտբոլային պաշտոնյան նշում էր, որ մասնակից երկրների թիվը պետք է 32-ից հասնի 40-ի, իսկ վերջերս Կոլումբիայում էլ Ինֆանտինոն խոսել է 48 թիմի մասին։ Առաջնությունը կմեկնարկի 32 թիմի միջև նախնական մրցաշարով։ Այդ փուլի 16 հաղթողը կմիանա այն 16 թիմին, որոնք պայքարը կսկսեն հիմնական մրցաշարում։ ՖԻՖԱ-ի խորհուրդը դրական է տրամադրված ու հունվարին կարող է համապատասխան որոշում կայացնել, Football.ua-ին հղումով գրում է Panorama.am-ը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |