Հյուսիսային Օսեթիայում առաջարկում են տրանսպորտի վերահսկման կետ բացել15 հոկտեմբերի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, որի հետևանքով 5 մարդ զոհվել է և 27-ը տուժել, առաջարկել են տրանսպորտի վերահսկման կետ բացել ապահովելու համար տրանսպորտային փոխադրումների անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի կառավարությունը: Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է: «Հյուսիսային Օսեթիայի տարածքով ուղևորահոսքը մեծ է, ինչպես նաև բեռնատար տրանսպորտի հոսքը, ուստի անհրաժեշտ է խստացնել հսկողությունը: Հարկավոր է տրանսպորտային հսկողության կետ բացել: Այսօր պետական սահմանին այդ գործառույթը դրված է մաքսատան աշխատակիցների վրա, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ հսկողության որակի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները կաջակցեն դաշնային իշխանություններին, եթե նման որոշում կայացվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |