ՀՀ 7 քաղաքից 14 սթարթափ է ներկայացվել Armenia StartUp Cup-ին15 հոկտեմբերի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային երկրորդ փուլը, որի ընթացքում մրցելու հնարավորություն է ստացել 14 սթարթափ` Հայաստանի 7 քաղաքից: Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար առկա ռեսուրսների մասին, Հայաստանում զարգացնել այդ ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով և ստեղծել նոր աշխատատեղեր, գրում է A1plus.am-ը: StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում 2012 թ.-ից: Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Դիլիջանում: Այստեղ էր հավաքվել ավելի քան 42 ստարտափ Հայաստանի 11 քաղաքից և 30 փորձառու մենթոր տարբեր մարզերից: Մրցույթի սկզբում 20 նոր մենթոր ստացել են հավաստագրեր: Նրանց հնարավորություն էր տրվել իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների` ի նպաստ կայուն տնտեսական զարգացման: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |