ԻՊ պարագլուխը Մոսուլի արվարձանների ռմբակոծության ժամանակ չի տուժել

ԻՊ պարագլուխը Մոսուլի արվարձանների ռմբակոծության ժամանակ չի տուժել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին Մոսուլի արվարձանների ռմբակոծության ժամանակ չի տուժել:

Ըստ առկա տեղեկատվության, ավտոշարասյունը, որը տեղափոխում էր խմբավորման դաշտային հրամանատարներին, այդ թվում նաև Ալ Բաղդադիին, ենթարկվել է ռմբակոծության միջազգային կոալիցիայի ավիաուժի կողմից Մոսուլի Էլ Գաբաթի շրջանում: Տասնյակ գրոհայիններ ոչնչացվել են, այդ թվում ԻՊ ղեկավարի զինակից Աբու Մուսա ալ Մագրիբին: Միջադեպի այլ մանրամասներ չեն բերվում, հայտնի չէ նաև, թե ինչպես է Ալ Բաղդադիին հաջողվել փրկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ անվտանգության կառույցի ղեկավար Ահմեդ Հաթթաբը:

Քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Աբու Բաքր ալ Բաղդադին, որի իսկանան անունն է Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բաղդադի, գլխավորուրմ է «Իսլամական պետությունը» 2014-ի հուլիսից: Այդ ընթացքում ԻՊ-ն կարողացել է ամրանալ գրավյալ տարածքներում, իսկ խմբավորման անդամների քանական, ըստ տարբեր գնահատականների, հասնում է 50-200 հազարի:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---