Մայիսի 12-ին Հայաստանում հաղթեցին հանրապետության զարգացման լավագույն ուղու կողմնակիցները

PanARMENIAN.Net - Հայաստանի 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում չհաղթեցին ոչ արեւմտամետները, ոչ էլ ռուսամետները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, հաղթեցին Ռուսաստանի հետ դաշինքի որպես Հայաստանի համար զարգացման ամենաօպտիմալ ուղու կողմնակիցները: Սակայն ընդդիմությունը եւս, որին այժմ ռուսական ԶԼՄ-ներում անվանում են համաշխարհային կապիտալի «վարձկաններ», դեմ չէ ՌԴ-ի հետ համագործակցությանը: «Միթե՞ կարող են ծայրահեղ ռուսատյացներ դառնալ երեկվա նախարարները, վարչապետներն ու խորհրդարանի խոսնակը, այսինքն նրանք, ով Մոսկվայի հետ համագործակցելու հարուստ փորձ ունի: Այլ հարց է, թե որ Ռուսաստանի հետ համագործակցել: Նրանք, ով այժմ ընդդիմադիր են Ռոբերտ Քոչարյանին, Ռուսաստանի առավել բացվածության, ժողովրդավարականության կողմնակիցներ են: Չէ որ հենց նոր ժողովրդավարական Ռուսաստանն է մեծ հաշվով երաշխավորել Հայաստանի անվտանգությունը 1990-ականների սկզբին: Նույն մարդիկ, ինչպես նաեւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչները, լրջորեն մտահոգված են այլատյացության աճով Ռուսաստանի մայրաքաղաքում եւ շրջաններում: Հայկական ընդդիմության ներկայացուցիչները նկատում են, ոչ առանց հիմքերի, թե ինչպես է հայկական վերնախավը «պատճենում ռուս գործընկերների փորձը» նախընտրական արշավի անցկացման եւ նախապատրաստման գործում: Հետեւաբար, մեծ սխալ կլիներ վանել այդ մարդկանց Ռուսաստանից, դարձնելով նրանց Կովկասում ռուսական շահերի հակառակորդներ»,-ասել է Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---