Շահերը, այլ ոչ թե արեւմտյան սպառնալիքի որոնումն է, որ պետք է հիմք ծառայեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համար

PanARMENIAN.Net - «Որքան էլ Մոսկվայում չցանկանան, 2007-խորհրդարանական ընտրարշավի հաղթողները համագործակցելու են նաեւ Արեւմուտքի հետ: «Արեւմուտք» ասելով, մենք հասկանում են եւ ԱՄՆ, եւ Եվրամիություն, եւ միջազգային կառույցներ, ներառյալ ՆԱՏՕ-ն: Համագործակցելու են ելնելով պրագմատիկ նկատառումներից»,-այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, արեւմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կան մեծ հայկական համայնքներ, որոնք ընդգրկված են այդ երկրների գործարար դաշտում, կառավարման եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացում: Նա նշել է նաեւ, որ Արեւմուտքի օգնությամբ Հայաստանը փորձում է ազդել հենց նույն Թուրքիայի վրա: «Անկարան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, հետեւաբար, պետք է հարմարվի «եվրոպական չափանիշներին: Իսկ դա նշանակում է, որ ով էլ հաղթի Երեւանում, այդ «հաղթողները» պետք է գործեն, ղեկավարվելով ոչ թե գեղեցիկ բաժակաճառերով, այլ իրական քաղաքականությամբ, քաղաքական շահով եւ պրագմատիզմով: Ռուսաստանը եւս պետք է առավել պրագմատիկ լինի Կովկասում, ինչպես նաեւ ԱՊՀ ցանկացած այլ կետում, իր ռազմավարությունը մշակելիս»,-ասել է նա: Մարկեդոնովը գտնում է, որ կենացների եւ «փառավոր անցյալին» դիմելու լեզվից հարկավոր է անցնել պրագմատիկ շահի: «Հայաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում, ի տարբերություն Վրաստանի: Այդ հնարավորությունը պետք է օգտագործել, ինչպես նաեւ այլ հնարավորություններ: Քչերը գիտեն, որ գազաֆիկացումը Հայաստանում շատ ավելի արագ է ընթանում, քան բուն Ռուսաստանում: Բավականին ակտիվ է ռուսական բիզնեսը նաեւ հեռահաղորդակցությունների ոլորտում: Մեկ տարվա ընթացքում ռուսական բիզնեսն այնքան ներդրում է արել այդ ոլորտում , որքան հունականը տասը տարում: Ահա այս շահերը, այլ ոչ թե արեւմտյան սպառնալիքի եւ «գունավոր հեղափոխությունների» որոնումն է, որ պետք է հիմք ծառայեն Ռուսաստանի եւ Հայաստանի լիարժեք երկկողմ համագործակցության համար»,-ասել է Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---