«Երկրորդ ղարաբաղյան պատերազմի» սուտ ֆանտազմների տարածումը անպատասխանատվություն է եւ ժողովրդի խաբեություն

PanARMENIAN.Net - Բերնար Ֆասյեի Բաքվում արած արտահայտությունները Ղարաբաղում կարգավորման կարգի վերաբերյալ (թե սկզբից պետք է ազատել յոթ շրջանները, իսկ հետո քննարկել Ղարաբաղի կարգավիճակը) որոշակի տարակուսանք են առաջացնում: Անշուշտ, չենք կարող լիովին վստահ լինել, որ արտահայտությունը ճիշտ է ներկայացվել տեղական ԶԼՄ-ների կողմից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնահերթ պայմանը շարունակում է մնալ ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, հակամարտության կողմերի միջեւ բոլոր վիճահարույց խնդիրների բացառապես խաղաղ լուծման այլընտրանք չլինելու ապահովումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, 1990-ականների կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, «կարծես թե ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահները «զեղջում են» այդ բացառապես առաջնային պայմանը որպես ինքնաբերաբար ենթադրվող պայման, սակայն դա չմտածված քայլ է: Դրանից պետք է սկսվի կարգավորման ցանկացած քայլի քննարկում եւ դրանով էլ պետք է ավարտվի: Ինչպես ասվում է, «սինո կուա նոն»` այլ կերպ լինել չի կարող»;



«Նա, ով «երկրորդ ղարաբաղյան պատերազմի» ծավալման կեղծ ֆանտազմներ է տարածում, բոլորից շատ է խանգարում այդ հակամարտության արդյունքում առաջացած գրավումների հետեւողական վերացմանը: Սա միաժամանակ անպատասխանատվություն է եւ ժողովրդի խաբեություն, նույնիսկ սեփական ժողովրդի: Չէ որ ռազմական ճանապարհի անընդունելիությունը միանգամայն ակնհայտ է բոլոր տեսակետներից` եւ բարոյական նկատառումներից ելնելով, եւ կողմերի ուժերի հարաբերակցության տրամաբանությամբ եւ միջազգային հանրության դիրքորոշումից, ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունները: Նրանք այնքան ջանք են գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ չեն կարող անտարբեր մնալ ռազմական գործողություններ վերսկսելու նախաձեռնողի հանդեպ: Այդ առումով հստակ արտահայտվել են նաեւ խոշոր միջազգային ընկերությունների հեղինակավոր ներկայացուցիչները: Այնպես որ, որքան էլ կարեւոր լինեն երկրորդ կամ երրորդ խնդիրները` թեկուզ ամենակարեւորը, ԼՂ կարգավիճակը կամ նույնպես կարեւորը` տարածքների ազատումը, դրանք կարող են լուծվել միայն առաջնային պայմանի անվերապահ կատարումից հետո, այլ ոչ թե դրանից առաջ եւ առավել եւս դրա փոխարեն»,-ասել է Վ.Կազիմիրովը` ցանկանալով համանախագահներին առավել հստկ եւ հետեւողական լինել այդ արմատական հարցում:



Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Բերնար Ֆասյեն հայտարարեց. «Հարկավոր է որոշել, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Գտնում եմ, որ ավելի դյուրին է սկզբի համար ազատել 7 շրջանները եւ դրանից հետո սկսել անմիջականորեն Ղարաբաղի հետ կապված հարցերի քննարկումը: Առաջինը, բոլոր երկրները պետք է պահպանեն մեկ այլ պետության տարածքային ամբոզջականությունը: Երկրորդը, պետք է պահպանվի ինքնորոշման սկզբունքը: Եվ ողջ բարդությունը նրանում է, որ հնարավոր լինի արդարացիորեն միավորել եւ քննարկել այդ սկզբունքները: Եթե հնարավորություն կա ձեր երկրի համար (Ադրբեջանի` խմբ.) վերադարձնել այդ շրջանները, արժե սկսել դրանից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---