ԼՂՀ ԱԳՆ. Արցախյան տարածքները չեն կարող մանրադրամ լինել միջնորդների խաղերում

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Մոսկվայում, Գրականագետների կենտրոնական տանը տեղի է ունեցել «Մռավի կանչը» խորհրդաժողովը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառումն անցել է Շահումյանի շրջանից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենահյուսիսային շրջանը) հայ փախստականների նախաձեռնությամբ Ռուս-հայկական համագործակցության երիտասարդական «Միտք» կազմակերպության մասնակցությամբ: Իրենց զեկույցներում խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են ղարաբաղյան խնդրին, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներին վերաբերող արդիական պատմաքաղաքական հարցերին: Գործնականում բոլոր ելույթներում հնչած հիմնական թեման իրավիճակն էր Շահումյանի շրջանի շուրջ: Շարադրված օբյեկտիվ փաստերի հիման վրա զեկուցողների արտահայտած կարեւորագույն եզրակացությունը հետեւյալն էր` «Շահումյանի շրջանը Արցախի անբաժան մասն է»: Նշվել է, որ այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակացություններում Շահումյան-Գետաշենի հարցը չի արծարծվում, քանի որ ԼՂՀ-ն փաստորեն չի մասնակցում բանակցություններին: Նշվել է նաեւ միջնորդների ցինիկ դիրքորոշումը կարգավորման գործընթացում, որոնք Ադրբեջանին միակողմանի զիջումների ճանապարհով փորձում է հասնել կարգավորման ժամանակավոր պատրանք ստեղծել, ելնելով տարածաշրջանում քաղաքական-տնտեսական էքսպանսիայի իր նեղ շահադիտական նպատակներից: Արցախի ժողովրդի հետագա ճակատագիրը նրանց չի հուզում, ինչպես նաեւ խաղաղությունն ու կայունությունը ողջ Հարավային Կովկասում: «Ինչպես Շահումյանի շրջանը, այնպես էլ արցախյան այլ տարածքներ, չեն կարող մանրադրամի դեր կատարել տարբեր միջնորդների խաղերում, որոնք կարգավորման դիմակի տակ հետապնդում են իրենց սեփական ազգային շահերի իրականացման նեղ շահադիտական նպատակներ, որոնք հեռու են Արցախի ժողովրդի շահերից»,-նշել է իր զեկույցում ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովն իր զեկույցում:



Նշվել է նաեւ, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը չափից դուրս զիջողական է, ինչը, մասնավորապես, արտահայտվում է Շահումյանի, Գետաշենի, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի այլ տարածքների հանդեպ անտարբերությամբ, որտեղից հայ բնակչությունն արտաքսվեց դեռեւս 1988 թվականի էթնիկ զտումների ընթացքում: Նման դիրքորոշումը ոչ միայն սխալ է, այլ նաեւ թերի, քանի որ թույլ չի տալիս հակադրել ԼՂ Պաշտպանության բանակի ազատագրած տարածքները Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներին:



Խորհրդային շրջանի մասին զեկույցում մանրամասնորեն նկարագրվել է Ադրբեջանի ագրեսիվ, գաղութատիրական, խտրական քաղաքականությունը հայ բնակչության հանդեպ, որն այն պահի դրությամբ կոմպակտ բնակվում էր ԼՂԻՄ-ում: Այդ քաղաքականության բնական հետեւանքը եղավ հայերի ձգտումը դուրս բերել մարզը Ադրբեջանի կազմից: Այդ կապակցությամբ նշվեց, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն Ղարաբաղի, այդ թվում նաեւ Շահումյանի շրջանի հայ ժողովրդի կամքի դրսեւորումն է, որը իրականացվել է այն ժամանակ գործող ԽՍՀ Միության օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն:



Արդիական դարձավ տեղեկատվական պատերազմի մասին հարցը, որն այսօրվա դրությամբ ծավալվել է Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ: «Այսօր, ադրբեջանա-ղարաբաղյան արյունահեղ պատերազմից 13 տարի անց Բաքվում քարոզչական հառաչանքներ են լսվում «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացման եւ մեկ միլիոն փախստականների մասին», թեեւ այդ թվերը տառացիորեն օդից են վերցված, քարոզչական հնարք են, բացահայտ կեղծիք: Այդպես Ադրբեջանում նպատակաուղղված կերպով դաստիարակում են պաթոլոգիապես ստահոդ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների սերունդ, որոնք ընդունակ չեն փոխզիջումային խաղաղ կարգավորման»,-նշվել է զեկույցներից մեկում:



Իր զեկույցում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշովը մանրամասնորեն նկարագրել է այժմյան իրավիճակը տարածաշրջանում եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային ընթացքը:



Խորհրդաժողովի ընթացքում ներկաներին ցուցադրվեցին նաեւ տեսանյութեր ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների մասին, որոնք ցուցադրեցին հայ ժողովրդի հերոսական ոգին ու հայրենասիրությունն այդ բարդ ժամանակաշրջանում:



Ներկաներին իր ողջույնի խոսքով դիմեց Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիոտուտի Կովկասյնա հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը, որը հաճախակի հյուր է Արցախում, դասախոսություններ է կարդում Արցախի պետական համալսարանում: Վ.Զախարովը պատմեց արցախյան իր տպավորությունների մասին: Նա նաեւ շարադրեց Արցախի խնդրի վերաբերյալ իր տեսակետը, կարծիք հայտնելով, որ ԼՂՀ-ն պետք է անկախ պետություն լինի եւ ցանկացավ նրա ժողովրդին բարգավաճում եւ հավատ առ ապագան:



Միջոցառման համար նախապատրաստվել եւ լույս է տեսել «Մռավի կանչը» բրոշյուրը, որը պատմում է հինավուրց Գյուլիստանի եւ Շահումյանի շրջանում 1988-92թթ. իրադարձությունների քրոնիկոնի մասին: Նախատեսվում է նաեւ խորհրդաժողովում հնչած զեկույցների հրապարակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---