Հալեպի գնդակոծումը սաստկանում է. 15 զոհ կա, 150 վիրավոր

Հալեպի գնդակոծումը սաստկանում է. 15 զոհ կա, 150 վիրավոր

PanARMENIAN.Net - Գրոհայինները բազմակի անգամ սաստկացրել են Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծությունը, մեկ օրում 15 մարդ է զոհվել, 150-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնել են Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

Ըստ զինվորականների, քաղաքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 ական:

«Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամում Հալեպում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 150-ը վիրավորվել է: Նրանք հիմնականում ստացել են ոտքերի ձեռքերի, որովայնի բեկորային վնասվածքներ»,-ասել են Կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 28-ին գնդակոծվել է Հալեպի 8 շրջան:

Գրոհայինները օգտագործում են պայթուցիկով լցոնված գազի բալոններ, ինքնաշեն ականներ և անկառավարելի ականներ: Գրոհայինները ձգտում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին:

Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը:

Հոկտեմբերի 23-ին կառավարական զորքերը հարձակման էին անցել Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարի ավարտից հետո, որի ընթացքում խաղաղ բնակիչներն ու զինյալները կարող էին հեռանալ քաղաքից: Ահաբեկիչները հրաժարվել են հեռանալ քաղաքից և սպառնալիքներով թույլ չեն տվել դա անել նաև խաղաղ բնակիչներին:

2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---