Թուրքական լիրայի արժեզրկման նոր ռեկորդ է սահմանվել

Թուրքական լիրայի արժեզրկման նոր ռեկորդ է սահմանվել

PanARMENIAN.Net - Բորսայում գրանցվել է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային նվազում: Թուրքական ֆինանսական կայքերին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ հոկտեմբերի 28-ի աճուրդներում դոլարը ռեկորդային ցուցանիշով արժևորվել է Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի նկատմամբ:

Այսպես՝ դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ հասել է 3.13-ի, ապա նվազել 3.12-ի:

Լիրայի փոխարժեքի այսչափ անկումը մասնագետները պայմանավորում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասված բարձրացմամբ և Սիրիայում, Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին թուրքական զինուժի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---