Թուրքիայում հնարավոր են համարում մահապատժի վերականգնումն առանձին դեպքերի համար

Թուրքիայում հնարավոր են համարում մահապատժի վերականգնումն առանձին դեպքերի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հնարավոր է համարել մահապատժի վերականգնումը երկրում: «Եթե քաղաքական կուսակցությունները կարողանան փոխզիջման հասնել այդ հարցում և այդ որոշումը համընկնի ազգի ցանկության հետ, ապա կմշակվեն համապատասխան ուղղումներ: Այն ժամանակ մենք առաջարկություններ կներկայացնենք սահմանադրության նախագծում»,-ասել է նա` ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է Lenta.ru-ն Dogan Haber Ajansi-ի վրա հղումով:

2016-ի հոկտեմբերի 30-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կառավարությունը խորհրդարան կներկայացնի Թուրքիայում մահապատժի վերականգնման մասին օրենքը: «Վստահ եմ, որ խորհրդարանականները հավանություն կտան նախագծին»,-հայտարարել էր նա: Ամբոխն ի պատասխան սկսել էր վանկարկել «Այո` մահապատժին»: Էրդողանն արձագանքել էր. «Շուտով, շուտով, մի մտահոգվեք: Դա շուտով տեղի կունենա, եթե Ալլահը կամենա»:

Եվրոպայի խորհրդում մտահոգված են Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանման կապակցությամբ և կարծում են, որ մահապատժի կիրառումն անհամատեղելի է ԵՄ-ի հետ անդամակցությանը: «Մահապատժի վերականգնումն անհամատեղելի է ԵԽ անդամակցության հետ։ Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածի պատճառով և պարզաբանումներ ենք պահանջում»,-Twitter-ում գրել է կազմակերպության մամլո-քարտուղար Դանիել Հոլթգենը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---