Իրաքի բանակը մի քանի գյուղ է ազատագրել Մոսուլի մատույցներում (վիդեո)

Իրաքի բանակը մի քանի գյուղ է ազատագրել Մոսուլի մատույցներում

PanARMENIAN.Net - Մոսուլի ազատագրման գործողության շրջանակում Իրաքի բանակն ու նրա դաշնակիցները մի քանի գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում: Կառավարական ուժերի զինվորները գրաված բնակավայրերը «մաքրում են» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, հայտնում է Lenta.ru-ն BFMTV-ի վրա հղումով:

Մոսուլը պաշարված է բոլոր կողմերից: Արևելքից քաղաքի ծայրամասերին են մոտեցել Իրաքի բանակի ստորաբաժանումները, հարավից, արևմուտքից և հյուսիսից այն պաշարված է շիա կամավորների և քուրդ զինյալ «փեշմերգաների» կողմից:

Նոյեմբերի 1-ին Իրաքի բանակի ստորաբաժանումները ազատեցին «Իսլամական պետության» գրոհայիններից շենքը, որտեղ գտնվում են Իրաքի պետական հեռուստատեսության տարածաշրջանային հեռարձակման ստուդիաները:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---