Մոգերինին թուրք նախարարների հետ քննարկել է քրդամետ պատգամավորների ձերբակալությունները

Մոգերինին թուրք նախարարների հետ քննարկել է քրդամետ պատգամավորների ձերբակալությունները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵՄ գծով նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է երկրում տեղի ունեցած ձերբակալությունները: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵՄ գծով նախարար Օմեր Չելիքի հետ քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ և այլ պատգամավորների ձերբակալության մասին»,-գրել է նա:

Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների ձերբակալության կապակցությամբ և Անկարայում ԵՄ դեսպանների հավաք է հայտարարել:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե քրդամետ կուսակցության պատգամավորները ձերբակալվել են քրեական գործով ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատճառով: Ըստ նրա, բոլոր նրանք, ովքեր աջակցում են ահաբեկչությանը, պետք է պատասխան տան:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---