Ասանժը Քլինթոնին է համարում Լիբիայում քաղաքացիական պատերազմի նախաձեռնողը

Ասանժը Քլինթոնին է համարում Լիբիայում քաղաքացիական պատերազմի նախաձեռնողը

PanARMENIAN.Net - Պատերազմը Լիբիայում առավելապես ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի պատերազմն էր: Այդ մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը RT-ին տված հարցազրույցում, հայտնում է Lenta.ru-ն:

«Օբաման սկզբում դեմ էր դրան: Ո՞վ էր պնդում ներխուժման վրա: Հիլարի Քլինթոնը: Այդ են վկայում նրա էլեկտրոնային նամակները»,-ասել է նա: Ըստ Ասանժի, Քլինթոնը, որն այն ժամանակ պետքարտուղարն էր, Լիբիայի հարցի մշակումը հանձնարարել էր «իր մերձավոր օգնական Սիդնի Բլյումենտալին»:

«33.000 նամակից ավելի քան 1.700-ը նվիրված է բացառապես Լիբիային»,-ասել է Ասանժը: Ըստ նրա, հարցն այն չէր,որ Լիբիայաում էժան նավթ կար: Ասանժը վստահ է, որ Քլինթոնը մտադիր էր Լիբիայի բռնապետ Մուամմար Քադդաֆիի տապալումն օգտագործել իր ապագա նախընտրական արշավում նախագահի պաշտոնի համար:

Ասանժը նաև հավելել է, որ 2011-ի ավարտին Քլինթոնի համար ծառայողական փաստաթուղթ էր կազմվել` «Լիբիական քրոնիկոնը», որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչ դերակատարություն է ունեցել Քլինթոնը Լիբիայի իրադարձություններում:

2011-ին Լիբիայի բռնապետ Քադդաֆիի տապալումից հետո Լիբիայում թույլ ընթացող քաղաքացիական պատերազմ է գնում` նախկին ընդդիմության խմբավորումները կռվում են իրար դեմ տարածքների վերահսկողության համար: 2016-ի մարտին Լիբիայում սկսեց աշխատել նոր կառավարությունը, որը մտադիր է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, որի առանձին շրջաններ գրավված են «Իսլամական պետության» կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---