Պետդեպ. Հալեպի բնակիչներն օգուտ չեն ստանում հումանիտար դադարներից

Պետդեպ. Հալեպի բնակիչներն օգուտ չեն ստանում հումանիտար դադարներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարծում է, որ սիրիական Հալեպի բնակիչներն օգուտ չեն ստանում Ռուսաստանի կողմից հայտարարվող հումանիտար դադարներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

«Ինչ օգուտ կա այդ դադարներից, պետք է ասեն ռուսները: Սակայն, սիրիացիները, հատկապես Հալեպի բնակիչներն, անկասկած, դրանից որևէ օգուտ չեն ստանում»,-ասել է նա ճեպազրույցում:

Ինչպես ասել է Քիրբին, իրեն «հայտնի չէ, թե ինչ իրավիճակ է այժմ ռմբակոծություննեի վայրում: Ըստ նրա, «այդ հարցին բոլորից լավ կպատասխանեն նրանք, ովքեր վերահսկում են գործընթացը, և դա ռուս զինվորականներն են»: «Մենք տեսնում ենք, որ այդ դադարները սկսվում են և վերջանում, իսկ երբ վերջանում են, վերսկսվում են ռմբակոծությունները»,-ասել է նա:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարևորել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը: Ըստ նրա, դա է Ժնևում ընթացող բանակցությունների նպատակը:

Նոյեմբերի 4-ին 10:00-ին Հալեպում մեկնարկեց հումանիտար դադարը, որը տևեց մինչև ժամը 20:00 (Երևանի ժամանակով):Ավելի վաղ համապատասխան հայտարարություն էր արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ:Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---