ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն կողմ է Հայաստանին 2008 թվականին $68 մլն տրամադրելուն 7 հունիսի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուիչների պալատի Հատկացումների կոմիտեի արտասահմանյան օգնության ենթակոմիտեն որոշել է 2008 թվականին Հայաստանին $68 մլն. եւ Լեռնային Ղարաբաղին $6 մլն. հատկացնել: Դա 48,5 տոկոսով շատ է նախագահի բյուջեով նախատեսված գումարից, սակայն քիչ է $75 մլն-ից, որոնք հատկացվել էին անցյալ տարի: Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը կրկնակի բարձրացել է անցյալ տարվա համեմատ: Սակայն, չնայած Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) առաջարկություններին, ենթակոմիտեն այդպես էլ չընդլայնեց ծրագիրը զուտ հումանիտար օգնությունից անցնելով զարգացմանն աջակցելու ծրագրին:Ինչ վերաբերում է ռազմական օգնության հավասարության պահպանությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա ենթակոմիտեն հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին որպես ռազմական օգնություն $3 մլն.-ի տրամադրմանը եւ հավելյալ $300.000 միջազգային ուսուցողական ծրագրերի համար: Չի որոշվել Ադրբեջանում Caspian Guard Program-ի ֆինանսավորման մակարդակը: Ենթակոմիտեն նաեւ մերժել է ադրբեջանցի լոբբիստների ջանքերը 907-րդ ուղղումը վերացնելու հարցով, որը գործում է արդեն 15 տարի: Ադրբեջանին տրամարդվող տնտեսական օգնությունը որոշվել է $18 մլն-ի չափով: «Մենք Կապիտոլիումի բլրի մեր գործընկերների հետ համագործակցության հույսեր ունենք, ուղված նրան, որպեսզի Հայաստանին տրամարդվող օգնության չափը հավասարվի գոնե նախորդ տարվան` $75 միլիոն, ինչպես նաեւ բավարարվի Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնության մեր նախատեսած չափը` $10 միլիոն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հատկացումների կոմիտեն պատրաստվում է դիտարկել արտասահմանյան օգնություն տրամադրելու մասին օրինագիծը հաջորդ շաբաթ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |