Galaxy S8-ն արհեստական ինտելեկտ կունենա

Galaxy S8-ն արհեստական ինտելեկտ կունենա

PanARMENIAN.Net - Galaxy S8 սմարթֆոնը, որը Samsung-ի հիմնական առաջատար սարքը կլինի 2017-ին, կհագեցվի արհեստական ինտելեկտով: Այդ մասին ընկերության և վերջինիս կողմից հոկտեմբերին ձեռք բերված Viv սկսնակ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են Սեուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«S8-ը մեր առաջին սմարթֆոնը կլինի արհեստական ինտելեկտ-գործակալի տեխնոլոգիայով»,-ասել է Samsung Electronics-ի փոխնախագահ Ռի Ին յոն, գրում է Vesti.ru-ն The Korea Times-ի վրա հղումով:

Նա նշել է, որ այդպես ընկերությունն իր ապագայի տեսլականն է կյանքի կոչում, որտեղ սարքերը մտավոր փոխգործակցության մեջ են օգտատերի և իրար հետ`ավելի հարմարավետ դարձնելով մարդկանց կյանքը:

Խոսքը Viv վիրտուալ օգնականի մասին է Samsung Galaxy S8-ում, որը մշակել են Siri-ի հեղինակներ Դագ Քիթլաուսը և Ադամ Չեյերը: Ըստ Samsung-ի ներկայացուցչի, համակարգը բաց կլինի կողմնակի մշակողների համար, որոնք հնարավորություն կունենան ինքնուրույն լրացնելու նրա գործառույթները իրենց հավելվածների և ծառայությունների փլագիններով:

2016-ի գարնանը ներկայացված Viv օգնականը շատ ավելի մոտ է Amazon-ի Alexa-ին կամ Facebook Messenger-ի չաթ-բոթերին, քանի որ կարողանում է միանալ համակարգի կողմերին ապրանք գնելու կամ ամրագրման համար: Դրա ֆոնին Siri-ն, որը կարողանում է միայն որոնել համացանցում ու կառավարել iPhone-ի հիմնական գործառույթները, հնաոճ է երևում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---