Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը չեխ մրցավար է սպասարկելու

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը չեխ մրցավար է սպասարկելու

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը:

Խաղի գլխավոր մրցավարն է Պավել Կրալովեցը Չեխիայից: Նրա օգնականներն են Ռոման Սլիսկովը Սլովակիայից և Իվո Նադվորնիկը Չեխիայից:

4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան Չեխիայից, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական Չեռնոգորիայի հետ խաղին: Հավաքական չի ընդգրկվել «Ռեալ Սոլթ Լեյք» վերջերս տեղափոխված Յուրա Մովսիսյանը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա)

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Կարդացեք նաև՝ Գլխավոր մարզիչ. «Ցանկացել եմ տեսնել հավաքականում Յուրա Մովսիսյանին, բայց Հայրապետյանի պատասխանը գիտեք»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---