Եթե Ռաքքայի բնակիչները կողմ լինեն, քրդերը կմնան քաղաքում ազատագրումից հետո

Եթե Ռաքքայի բնակիչները կողմ լինեն, քրդերը կմնան քաղաքում ազատագրումից հետո

PanARMENIAN.Net - «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրումից հետո կարող են ներառել քաղաքը դաշնային շրջանի մեջ, եթե բնակիչները կողմ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում քրդերի սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, որի ջոկատները կռվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը», որոնք հիմնականում քրդական ջոկատներից են բաղկացած, նոյեմբերի 6-ին հայտարարեցին ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրման մասին` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Թուրքիան արդեն մտահոգություն է հայտնել, որ քրդերը կարող են իրենց վերահսկողությունը հաստատել քաղաքում:

«Այդ հարցը կորոշեն Ռաքքայի բնակիչները: Եթե մարդիկ արտահայտվին «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայության օգտին, ապա դրանք կմնան քաղաքում: Մարտական ջոկատների մեծ մասն ամեն դեպքում դուրս կբերվի քաղաքից, կմնան միայն կարգ ու կանոնի պահպանման համար նախատեսված ջոկատները: Ինչ վերաբերում է կառավարող մարմնին, ապա դա կարող է լինել ռազմական խորհուրդը, օրինակ, Մանբիջի օրինակով: Նույն մոտեցումը կա նաև դաշնային շրջանի կազմում Ռաքքայի ընդգրկման հարցում` եթե բնակիչները կողմ լինեն, դա տեղի կունենա»,-ասել է Աբդ Սալամ Ալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի մարտին Ռումեյլա քաղաքում հռչակվեց «Ռոժավայի և հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական համակարգը»: Դրա համար Ռումեյլայում մոտ 200 պատվիրակ է հավաքվել Սիրիայի հյուսիսից` նրանք ներկայացնում էին սիրիական Քրդստանը, ինչպես նաև Հալեպի, Ալ Շանբեի և այլ շրջանների ազգային համայնքները: Ենթադրվում է, որ դաշնությունը կմիավորի պառակտված համայնքները, ինչպես նաև աշխարահազորը`հակազդելու համար գրոհայիններին:

Դամասկոսն անօրինական է համարում քրդերի դաշնային շրջանի ստղեծումը երկրի հյուսիսում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---