ԱՄՆ-ում ընտրությունների ֆոնին նվազում են ֆոնդային ինդեքսներն ու նավթի գները, ոսկին` թանկանում

ԱՄՆ-ում ընտրությունների ֆոնին նվազում են ֆոնդային ինդեքսներն ու նավթի գները, ոսկին` թանկանում

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 9-ի առավոտյան նվազել են ավելի քան 3 տոկոսով ԱՄՆ նախագահի ընտրություններում Թրամփի հավանական հաղթանակի մասին լուրերի ֆոնին: Brent-ը նվազել է 3,4%` մինչև $44,5 1 բարելի դիմաց, որը նվազագույն ցուցանիշն է օգոստոսի 11-ից ի վեր: WTI-ն էժանացել է 3,8%` մինչև $43,3, որն ամենացածր ցուցանիշն է սեպտեմբերի 20-ից ի վեր, գրում է Republicը:

Նավթի գների վրա լրացուցիչ ճնշում են գործել Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալները ԱՄՆ-ում հումքի պաշարների աճի մասին` նախորդ շաբաթվա ընթացքում դրանք աճել են 4,4 մլն բարելով:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մասին նորություններն ազդել են ԱՄՆ հիմնական ֆոնդային ինդեքսների վրա: Այդպես, S&P 500 և Nasdaq-ում ֆյուչերսները նվազել են ավելի քան 5%-ով, իսկ Dow Jones-ում` 4,7%-ով: Գրեթե 800 կետով ֆյուչերսների նվազումը Dow Jones-ում ավելին է, քան ինդեքսի անկումը 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո: Այն ժամանակ սեպտեմբերի 17-ին ինդեքսը կրճատվել էր 684 կետով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նույնպես նվազել է` 3,5%-ով:

Աճում են ոսկու գները` մոտ 5%-ով, մոտենալով $1335-ին տրոյական ունցիայի համար:

Ըստ New York Times-ի կանխատեսման Թրամփի հաղթելու շանսերը մոտ են 95%-ին:

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Քվեների հաշվարկը շարունակվում է, սակայն հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու շանսերը շատ ավելին են, քան կանխատեսվում էր: Հանրապետական թեկնածուն հաղթել է Ֆլորիդայի և Օհայոյի առանցքային նահանգներում:

Ընթերցեք նաև. Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---