Մոսուլում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Մոսուլում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը սպանվել է Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտնել է CNN-ը Իրաքի ռազմական հետախուզության վրա հղումով:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի լույս 17-ի գիշերը:Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Մահմուդ Շուքրի ան Նուայմին, որը հայտնի է նաև որպես Շեյխ Ֆարիս, սպանվել է կոալիցիայի ավիահարվածի արդյունքում: ԻՊ գրոհայինները հաստատել են նրա մահը տեսագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրները հայտնում են, որ սպանված գրոհայինը ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել Իրաքի հետախուզական ծառայությունում Սադդամ Հուսեյնի օրոք, սակայն CNN-ը դեռ չի հաստատել տեղեկությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---