Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում16 նոյեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հերթական անգամ վերընտրվել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռետգենը, որի առաջնորդն է Մերկելը: Ըստ նրա, Մերկելը որպես պատասխանատու քաղաքական գործիչ, կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում` «պահպանելու համար արևմտյան արժեքները»: Ռետգենը հայտարարել է, որ Մերկելը շատ վճռական է տրամադրված, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով: Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին, առաջին հերթին ԱՄՆ-ին, սատարել Մերկելին: Մերկելն առաջին անգամ ստանձնել է կանցլերի պաշտոնը 2005-ին, վերընտրվել է 2009-ին և 2013-ին: 2017-ի դաշնային ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Մերկելը հայտարարել էր Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում մոտ 2 տարի առաջ: Ավելի վաղ Գերմանիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |