HRW. ԻՊ-ն մոտ 300 նախկին իրաքցի ոստիկանի է գնդակահարել կամ գլխատել

HRW. ԻՊ-ն մոտ 300 նախկին իրաքցի ոստիկանի է գնդակահարել կամ գլխատել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավելի քան 300 նախկին իրաքցի ոստիկանի են սպանել և թաղել Մոսուլից դեպի հարավ ընկած տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպության վրա հղումով:

Զանգվածային գերեզմանոցը գտնվում է Համամ ալ Ալիլ քաղաքում:

Ըստ իրավապաշտպանների, ոստիկանները «սպանվել են նախորդ երեք շաբաթվա ընթացքում»: Ասվում է, որ նրանք գնդակահարվել են կամ գլխատվել:

Եղբայրական գերեզմանոցը հայտնաբերվել է նոյեմբերի սկզբին: Ականատեսները հայտնում են, որ, հավանաբար, ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել ավելի վաղ առևանգված նախկին ոստիկաններին, որոնք որպես կալանավոր էին պահվում: Գերեզմանոցը գտնվում է Մոսուլից 30 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները Իրաքի անվտանգության ծառայության 295 նախկին աշխատակցի են առևանգել և բռնի տեղահանել են 1,5 հազար ընտանք Համմամ էլ Ալիլ քաղաքից:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի լույս 17-ի գիշերը:Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---