ՎՈՒԱՄ-ը օգտագործում են կամ փորձում են օգտագործել բոլորը` Ռուսաստանը, Արեւելյան Եվրոպան, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - «Ներկայումս ՎՈՒԱՄ-ը շատ հարմար գործիք է շահագրգիռ կողմերի համար, դա մի կազմակերպություն է, որը միշտ «ձեռքի տակ է»: Կփոխվի խնդիրը, կփոխվի նաեւ կազմակերպության լրջության աստիճանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի համար մեկնաբանել է Բաքվում ընթացող ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովը «Սպեքտրում» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ-ը օգտագործում են կամ փորձում են օգտագործել բոլորը` Ռուսաստանը, Լեհաստանը եւ ողջ Արեւելյան Եվրոպան, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն: «Տնտեսական առումով կան տարբերակներ: Եթե ինքնուրույն տնտեսական նախագիծը տապալվի, հնարավոր է համագործակցություն: Քաղաքական առումով` սեփական «շահերի» պաշտպանություն: Այսինքն, եթե կազմակերպությունը չունենա էլ կոշտ հակառուսական դիրքորոշում, այն իր դիրքորոշումը կունենա Ռուսաստանի առջեւ իր շահերի պաշտպանության առումով: Կոպիտ ասած, ՎՈՒԱՄ-ը կարող է օգտագործվել միջազգային կառույցների կողմից որպես «սակարկության առարկա» Մոսկվայի հետ»,-ընդգծել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---