ՆԱՏՕ. Ոչ ոք չի խանգարում այլ երկրներին, այդ թվում Հայաստանին, բարելավել հարաբերությունները Իրանի հետ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն Իրանի հետ խնդիրներ չունի, միակ բանը, որ մեզ անհանգստացնում է, Թեհրանի միջուկային ծրագիրն է»,- լրագրողներին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ոչ ոք չի խանգարում այլ երկրներին բարելավել հարաբերություններն Իրանի հետ: «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, տեղյակ լինելով նոր էներգակիրներ գտնելու հարցում նրա խնդիրների մասին»,- ընդգծել է Սիմոնսը:



Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած են Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն տեղյակ են պահել Հայաստանի իշխանություններին, որ տվյալ փաստը մեզ անհանգստացնում է»: Միեւնույն ժամանակ, Գոդֆրին նկատել է, որ ԱՄՆ-ն շարունակում են աշխատել, որպեսզի Հայաստանի իշխանությունները «Իրանին ուղորդեն միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---